News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովին պետբյուջեով հատկացված գումարը չի բավարարում։ Դեռեւս մայիս ամիսն է, 6-7 ամիս կա մինչեւ տարեվերջ, բայց խորհրդարանում արդեն 892 մլն 628 900 դրամի պակասուրդ է առաջացել։

Պարզվում է, որ այդ, այսպես կոչված, «պակասուրդն» առաջացել է ԱԺ պատգամավորների եւ մշտական հանձնաժողովների թվի ավելացման պատճառով: Փաստացի, այսօր խորհրդարանում ավելացել է 59 նոր հաստիք։ Բնականաբար, անընդհատ օպտիմալացումից եւ բյուջետային ծախսերից խոսող վարչապետն ու կառավարությունը տվյալ պահանջը բավարարել են եւ որոշել տրամադրել համապատասխան գումարը:

Հասկանալի է, հակառակ դեպքում անհասկանալի վիճակ կստեղծվեր խորհրդարանում: Սակայն այս երեւույթն ինքնին բավականին ցցուն է երեւում հատկապես այն ֆոնին, երբ կառավարության կառուցվածքային փոփոխությունների եւ օպտիմալացման արդյունքում կրճատվեցին նախարարություններ եւ բազմաթիվ քաղաքացիներ դարձան ու առաջիկայում կդառնան գործազուրկ: Ստացվում է, որ մեր կառավարությունը մի յուրահատուկ երկակի (որոշ դեպքերում՝ բազմակի) ստանդարտների քաղաքականություն է վարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ