News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Առավոտը» «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվեց՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու գործընթացից, որը սկսել էր «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, ի՞նչ նորություն կա, պատգամավորը պատասխանեց.

«ՀՔԾ-ի պաշտոնական նամակի պատասխանը, որքան ես տեղյակ եմ, դեռ չի ուղարկվել ո՛չ ԱԺ նախագահին, ո՛չ «Քաղաքացու որոշում» կուսակցությանը: Կարծում եմ՝ դրա հետ է կապված հապաղումը, որ որեւէ բան դեռ չի ասում»:

Քրիստինե Պողոսյանն ասաց՝ դա իր անձնական կարծիքն է, սակայն, ամեն դեպքում, էթիկայի հանձնաժողով պետք է ստեղծվեր:

Այնուհետեւ դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ասաց. «Պարոն Ծառուկյանին գիտե՞ք ինչ կասեի: Այն բոլոր մարդիկ, որոնք հորդորում են Գագիկ Ծառուկյանին մնալ քաղաքականության մեջ, նրանք Գագիկ Ծառուկյանի լավը չեն ցանկանում:

Ես վստահ եմ, որ եթե Գագիկ Ծառուկյանն ունի սեր, հարգանք ու համակրանք ժողովրդի որոշ մասի մոտ, դա ամենեւին կապված չէ նրա քաղաքական գործունեության հետ, այլ նրա բիզնես գործունեության հետ: Լրիվ բարիդրացիական եւ բարեկամական ասում եմ, որ նա շատ ճիշտ կաներ, որ շարունակեր զբաղվել հենց իր գործով: Ես իր փոխարեն լինեի, կգնայի կյանքը վայելելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի...
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն...
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս...
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
Ըստ իրավաբանների, այն, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, վկայում է ոչ միայն այն...
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
Մենք համառոտ անդրադարձել ենք ՄԻՊ զեկույցին եւ արձանագրել, որ այն կենացների ժողովածու է հիշեցնում, չկա...
Ամենաշատ