News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ծորակը շնչահեղձ լինելով սկսեց դանդաղ ինչ-որ անհասկանալի բան ասել: Ջուր չկար: Էռնեստ Պավլովիչը սղլիկ ճկույթը մտցրեց ծորակի անցքի մեջ: Բարակ շիթ եկավ, բայց այլեւս ոչ մի բան: Իլֆի եւ Պետրովի «12 աթոռից» ձախորդ ինժեներ Շչուկինի հենց այս վիճակում էին հայտնվել Երեւանի Մալաթիա եւ Սեբաստիա վարչական շրջանների բնակիչները:

Մայիսի 16-ի առավոտյան բնակարաններում ծորակներն «ինչ-որ անհասկանալի բան են ասել», եւ բազմաբնակարան շենքերով ու հազարավոր բնակիչներով շրջանն առանց ջրի է մնացել: Երեկոյան խանութներում սպառվել էին կենարար ջրով անգամ փոքր շշերը:

«Վեոլիա» ընկերությունը բաժանորդներին ձեւականորեն նախազգուշացրել է՝ իր կայքում հայտարարություն տեղադրելով: Բայց դուք հասկանում եք: Բնակչությունը պետք է առավոտյան արթնանա ու հապշտապ նայի կայքերը՝ ջուր եւ լույս կունենա՞: Տատիկները, պապիկները, բազմազավակ մայրիկները չէ՞ որ այլ անելիք չունեն, բացի համացանցում պրպտելը: Էլեկտրականությունն, ի դեպ, վերջին շրջանում ամջատվում է նախանձելի պարբերականությամբ՝ մղելով տհաճ հիշողությունների:

Ինչպես հայտնի երգում է՝ առանց ջրի ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ: Առավել եւս՝ շոգ եղանակին: Առավել եւս՝ եթե հարկ չեն համարել բնակչությանը նախազգուշացնել: Նախկինում կարճ հաղորդագրություն ուղարկելու պրակտիկա կար, քամ քաղաքային հեռախոսահամարին ավտոմատ զանգը տեղեկացնում էր պլանային անջատումների մասին: Չգիտես ինչու, ահռելի թվով մարդկանց առանց ջրի թողնելով՝ ընկերությունում չեն մտահոգվել այդպիսի ծանուցման մասին:

Դրա փոխարեն, կանոնավոր կերպով ստիպված ես հաղորդագրություններ ստանալ՝ «վճարիր անշարժ գույքի հարկը» ոգով, եւ կարեւոր չէ՝ անշարժ գույք ունես, թե ոչ: Ընդհանրապես լռում եմ ակցիաների, զեղչերի, բոնուսների մասին: Խրձով այդպիսի հաղորդագրություններ են ստացվում՝ անկախ հանգամանքից դրանք ստանալու համաձայնություն տվել ես, թե ոչ:

Չնայած մայիսի 17-ին երեկոյան ժամը 10-ին ջրի մատակարարումը վերականգնելու խոստմանը, ջրամատակարարումը վերականգնվեց 1,5 ժամ ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ