News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ քննարկել է միջին հեռահարության ՀՕՊ հրթիռներ գնելու հարցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում, որպեսզի աջակցի կրիտիկական ենթակառուցվածքի ներկայիս պաշտպանությանը, տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ նա Թրամփին խնդրել է օգնել սկսելու բնական գազի արդյունահանումը Սեւ ծովի ռումինական հատվածում, ինչը կարվի ԱՄՆ մասնակցությամբ, որպեսզի ապահովվի այլընտրանք ռուսական գազին։

Թրամփի եւ Օրբանի հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 13-ին Վաշինգտոնում։ Սպիտակ տանն ընթացած բանակցությունների արդյունքներով հայտարարվել է, որ երկու ղեկավարները «հաստատել են իրենց հավատարմությունը ՆԱՏՕ-ին եւ կառավարման դեմոկրատական ինստիտուտներին»։ Հայտարարությունում նաեւ ասվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են, թե «ինչպես ավելի բարձրացնեն զգոնությունը չկառավարվող գլոբալ միգրացիայի հարցում եւ չեղարկեն Չինաստանի անազնիվ առեւտուրն ու ներդրումային քաղաքականությունը»։

Օրբանը, որը Հունգարիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1998-2002 թվականներին եւ իշխանության վերադարձել 2010 թվականին,  ենթարկվել է Եվրամիության, որի անդամն է Հունգարիան, ինչպես նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը, որոնք նշում են մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը եւ դեմոկրատիայի թուլացումը երկրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ