News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Բանակցություններն ու խորհրդակցություններն իմաստազուրկ չլինելու համար պետք է անկեղծ լինեն։ Այս մասին ասել է Չինաստանի ՍԳՆ մամուլի քարտուղար Լու Կանգը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարությունն այն մասին, որ հույս ունի Չինաստան այցելել՝ շարունակելու առեւտրային բանակցությունները, տեղեկացնում է Սինհուան։

Նրա խոսքով՝ Չինաստանը միշտ հանդես է եկել միջազգային գործերում երկխոսությունների եւ խորհրդակցությունների ճանապարհով տարաձայնությունները հարթելու օգտին եւ կարծում է, որ ԱՄՆի հետ առեւտրային խնդիրների լուծման ճիշտ ճանապարհը բանակցություններն են։ Նա նշել է, որ Չինաստանը կառուցողական դիրքորոշում է որդեգրել նախորդ առեւտրատնտեսական հարաբերություններում, անգամ եթե ամերիկյան կողմը բանակցությունները դրել է բարդ իրավիճակում։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին հետեւել փոխադարձ հարգանքի, հավասարության եւ փոխադարձ շահի սկզբունքին, կատարել խոստումները եւ համաձայնեցնել գործողությունները խոսքերի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել