News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պահպանվում է։ Այս մասին մայիսի 17-ին Երեւանի Հաղթանակի այգում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի Պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Արենինը։

Նա նշել է, որ Երեւան եկած պատվիրակությունն այցի շրջանակում քննարկել է միջխորհրդարանական համագործակցության մի շարք հարցեր։ «Կարծում եմ, որ մեզ հաջողվեց հանել որոշ պատնեշներ, ավելի ճիշտ՝ սինքրոնացնել մեր օրենսդրական նորմերը համագործակցության շրջանակում։ Հանդիպումներն անցան նորմալ, դրական հունով»,- ընդգծել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի կողմից սպառազինությունների գնման եւ մատակարարումների գործընթացը, Սերգեյ Արենինը պարզաբանեց, որ այդ ամենով երկու երկրներում զբաղվում է գործադիր իշխանությունը։ «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում մեր ռազմակայանի հարցերը։ Զինծառայողների ապահովման հարցերը, սոցիալական խնդիրները»,- ամփոփել է ռուսաստանցի սենատորը։

Նշենք, որ պատվիրակությունը՝ Սերգեյ Արենինի գլխավորությամբ, Հայաստանի խորհրդարանականների ուղեկցությամբ ծաղիկներ դրեց Խորհրդային Միության հերոս Հովհաննես Բաղրամյանի հուշարձանին եւ Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին տեղի էր ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության խորհրդի պատվիրակության հետ՝ Սերգեյ Արենինի գլխավորությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը պատրաստ է քննարկել հարցերի ողջ սպեկտրը Փաշինյանի հետ. փորձագետ
Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները երկխոսություն են ունեցել Երեւանում...
Փաշինյանը Պուտինին Արցախի մասին գիրք է նվիրել (ֆոտո)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշգաբադում ընթացող գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Արցախի մասին գիրք է նվիրել...
«Ուրախալի է Հայաստանի նկատմամբ սերն ու հոգատարությունը». Սիմոնյանը՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների մասին
Սանկտ Պետերբուրգում մեր հայրենակիցների հետ մոտ երկու ժամ տևած հանդիպումը բազմաթիվ դրական լիցքեր տվեց…
Արծրուն Հովհաննիսյանը ցուցադրել է հայ-ռուսական զորավարժություններին գումարտակային խմբի գործողությունները
Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով ցուցադրել է…
Ով է կանգնած Ջուլիանիին Երեւան հրավիրելու որոշման հետեւում
Սեպտեմբերի 30-ին Ջուլիանիի նախանշված ելույթի օրը, նրա անունը դեռ մասնակիցների ցուցակում էր...
«Հրապարակ». Բելազյորով-Փաշինյան հանդիպումը ուլտիմատիվ շեշտադրումներով է եղել. «կամ-կամ»
Չի բացառվում, որ հենց այս հանդիպման ընթացքում է վերջնականապես որոշվել այն հարցը, թե արդյոք ռուսական ընկերությունը շարունակելու է գործունեությունը…
Ֆոտոռեպորտաժներ