News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, որ մայիսի 14-16-ը Պեկինում ընթացող «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մայիսի 15-ին, որպես պատվավոր հյուր, համաժողովի կազմակերպիչները հրավիրել են կատարելու մշակութային այց դեպի Չինական Մեծ պատ:

Գիդի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը ծանոթացել է չինական Մեծ պատի պատմությանը, շրջել պատմամշակութային կոթողի տարածքում եւ գրառում կատարել կառույցի հուշամատյանում:

Այցի ավարտին տիկնոջը տրվել է Չինական պատ այցելության վերաբերյալ պատվոգիր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ