News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 19
USD
405.79
EUR
412.81
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Հայաստան է ներկրվել մոտ 800 տոննա կարտոֆիլի սերմացու, որի որակի մասին չեմ ուզում խոսել։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը անդրադառնալով՝ Հայաստանում տիրող սննդամթերքի գնաճին։

Նրա խոսքով սա ուղղակի կապ ունի մշակվող ցանքատարածությունների հետ, որոնց թիվը գնալով նվազում է։

«Անցած տարվա կարտոֆիլը 250–350 դրամ է, իսկ վաղահաս կարտոֆիլը 500 դրամից չի իջնում։ Մենք ունենք տեղեկատվություն, որ ներկրվել է նաեւ Պորտուգալիայից։ Այն դեպքում, երբ Պորտուգալիան այլ երկրներից է սերմացու ձեռք բերում։ Այստեղ խաբեություն կա, բազմիցս ասել եմ, որ հետեւողական է պետք լինել, որպեսզի գյուղացին չխափվի։ Արդյունքում 4000 տոննայի փոխարեն ներկրել ենք 800 տոննա»,– ասաց Բերբերյանը։

Նրա խոսքով սերմաթարմացումը, որ պետք է արվի, 5 անգամ թերի է կատարվում, արդյունքում էլի կունենանք ցանքատարածքների պակաս, իսկ խանութներում կհայտնվեն արտերկրից ներկրված կարտոֆիլ։

«Արդյունքւմ կունենաք կարտոֆիլի դեֆիցիտ եւ բարձր գներ։ Էլի քաջապանծ «Սիթին» կգնա Բելառուսից աղբը կբերի կլցնի մեր խանութներում»,– ասաց Բերբերյնաը։

Խոսելով թանկացումներից, նա անդրադարձավ նաեւ մսի գնին։

«Կարծես թե մսի գինը նվազել է, բայց երբ համեմատում ենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, մոտ 800 դրամով թանկ է։ Պարզապես սպառումն է պակասել, քանի որ հիմա ժողովուրդը հիմնականում բանջարեղեն է օգտագործում»,– եզրափակեց Բերբերյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
Եվրոյի փոխարժեքը կազմել է…
«Մուլտի ֆուդ», «Դոլոմիտի», «Դիջիփրոփերթի» ընկերությունները կօգտվեն մաքսատուրքից ազատելու արտոնությունից
Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել 55 նոր աշխատատեղ՝ 377 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով…
Փաշինյանը պաշտոնից ազատել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նարինե Ավագյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից…
Բետոնե սալիկների օգտագործումը խնդրահարույց է, Փաշինյանն առաջարկեց դիտարկել քարի օգտագործումը
Կառուցապատման ոլորտում բետոնե սալիկների…
Փողոցային առեւտուրը կպատժվի տուգանքով՝ վաճառվող ապրանքի առգրավմամբ․ Հրաչյա Սարգսյան
Մենք առաջարկել ենք օրենքի նախագիծ, որով փողոցային առեւտրի արգելքի խախտումը կպատժվի տուգանքով․․․
Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը. Սուրեն Պարսյան
Իշխանությունները ցանկանում են ֆոնդի կառավարիչներին ազատել թղթային ծանուցումներ կատարելու պարտավորությունից…
Ֆոտոռեպորտաժներ