News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանը դուրս մնա նաեւ չինական գլոբալ տնտեսական նախագծերից, ինչպես դա տեղի է ունեցել գազային, նավթային, երկաթուղային նախագծերի դեպքում, ապա տնտեսական զարգացումը հետ կընկնի։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Չինաստանը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող երկիր է, եւ ընդհանրապես Չինաստանի դերն այսօր բացառիկ է, նա դարձել է գլոբալ գերտերություն թե՛ տնտեսական, եւ թե՛ քաղաքական ազդեցության առումով։ Նաեւ գլոբալ տնտեսական պրոյեկտներ իրականացնող երկիր է, ուստի Հայաստանը պետք է փորձի ամեն ինչ անել, որ գլոբալ պրոյեկտների մեջ ինչ–որ ձեւով ներգրավվածություն ունենա։ Սա չափազանց բարդ է՝ հաշվի առնելով նաեւ մեր աշխարհագրություն ու մեր հարաբերությունները հարեւանների հետ»,–նշեց նա

Քաղաքագետի համոզմամբ՝ Չինաստանի հետ պետք է կառուցել այնպիսի տնտեսական հարաբերություններ, ինչպես հայ–չինական քաղաքական հարաբերություններն են.  «Մենք պետք է կարողանանք Չինաստանի հետ կառուցել այնպիսի տնտեսական հարաբերություններ, ինչպես քաղաքական հարաբերություններն են, իսկ հայ–չինական քաղաքական հարաբերությունները մշտապես շատ բարձր մակարդակի վրա են գտնվել։ ՀՀ բոլոր 3 նախագաները պաշտոնական այցով եղել են Չինաստանում, հայ–չինական հարաբերություններում չկան այնպիսի հարցեր, որոնցում դիրքորոշումների հակասություն կա։ Չինաստանը հավասարակշիռ դիրքորոշում ունի Արցախի խնդրի վերաբերյալ, Հայաստանը մշտապես ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ուստի հայ–չինական քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի են։ Նախկինում Չինաստանը աջակցել է Հայաստանիւն տարբեր ծրագրերի, դրամաշնորհների միջոցով, հիմա չունեմ տեղեկություն, թե արդյոք նոր դրամաշնորհի վերաբերյալ վարչապետի այցի ժամանակ պայմանանվորվածություն ձեռք բերվել է, թե ոչ կարծում եմ՝ կառավարությունը դրան կանդրադառնա»։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ չինական նախագծերը Հայաստանում տնտեսության համար լուրջ խթան կարող են հանդիսանալ. «Չինական «մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրեւի մասով գերտերություններ անհանգստություններ ունեն, որ Չինաստանը լուրջ ազդեցություն ձեռք կբերի եվրասիական տարածքում։ Կա անհանգստություն նաեւ Միացյալ Նահանգներում, քանի որ Չինաստանը տնտեսական շատ ցուցանիշներով ԱՄՆ–ից էլ է առաջ անցել։ Սակայն որքան էլ առեւտրային պատերազմներ լինեն այս երկու գերտերությունների միջեւ, այս 2 պետություններն այնքան փոխկապակցված են, նրանց բիզնեսն ու տնտեսությունն այնքան փոխկապակցված են, որ այլեւս չեն կարող ոչ զարգանալ առանց իրար։ բացի այդ, Չինաստանը դարձել է երրրորդ բեւեռ, լուրջ ազդեցություն ունի տարբեր պետություններում, ուստի լրացուցիչ հզոր խթան հանդիսանալ, տնտեսությունը կարող է ուղղակի շնչել չինական խոշոր ներդրումների ու նախագծերի դեպքում»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-16-ն աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ