News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տվյալ օրինագծով նախատեսվում է ընդլայնել անձանց շրջանակը, որոնց դիվանագիտական անձնագրեր են հասնում:

Մայիսի 17-ին Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանն այս մասին ասաց փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այս ցուցակում կներառվեն ինչպես ԱԳՆ տարբեր վարչությունների դիվանագետները, արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի պատգամավորները, այնպես էլ տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների արտաքին քաղաքական բաժինների աշխատակիցները:

«Դա թույլ կտա շատ դիվանագետներին, որոնց նախարարության անունից տարբեր գործուղումների են ուղարկում` դեսպանատների սահմաններից դուրս պահպանել իրենց ստաժը եւ դիվանագիտական կարգավիճակը: Այն նաեւ հնարավորություն կտա լուծելու սոցիալական եւ մասնագիտական խնդիրները, որոնք կարող են առաջանալ», - պարզաբանեց փոխնախարարը:

Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ