News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել եւ ամփոփվել է 2019թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի, արձանագրված պետությանը պատճառված վնասի եւ դրա վերականգնման վիճակը, որի արդյունքում պարզվել է, որ.

2019թ. 4 ամիսների ընթացքում բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցվել է 295 քրեական գործ, որոնցով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 22.399.524.499 ՀՀ դրամ: Նշված գործերից 9.089.267.645 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, 1.697.800.000 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 11.611.062.838 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ: Վերջինի մեջ ընդգրկված է նաեւ «Ծաղկաձորի ճոպանուղու» պետական միջոցներով կառուցելու, այն ՀՀ ՀԱՕԿ-ին հանձնելու գործընթացում, հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի ժամանակ եւ այլ ոլորտներում թույլ տրված առերեւույթ չարաշահումներով պետությանը ընդհանուր մոտ 2 մլրդ ՀՀ դրամ վնաս հասցնելու փաստերով ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործերով արձանագրված վնասը:

Բացահայտված ընդհանուր վնասից 2019թ. 4 ամիսների ընթացքում վերականգնվել է 1.902.212.059 ՀՀ դրամը, իսկ շուրջ 203.598.250 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա անշարժ եւ շարժական գույքի, արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Նշված գործերից 967.904 դրամը վերականգնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 1.655.800.000 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 243.944.155 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:

Բացի այդ, ՀՀ ՊԵԿ քննչական վարչության վարույթում 2019թ 4 ամիսների ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ (կանխամտածված սնանկությունը) եւ 205-րդ (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հոդվածների հատկանիշներով հարուցված 72 եւ նախկինում կասեցված եւ վարույթը վերսկսված 20 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 16181500895 ՀՀ դրամ, որից վերականգնվել է  2.088.877.687 ՀՀ դրամը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ