News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանրապետության համայնքներում իր կողմից անցկացվող բոլոր հանդիպումներում անընդհատ խոսում է տարածքային զիջումների եւ Արցախը մանդատային ինչ-որ անհեթեթ տարածքի վերածելու մասին:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պարզաբանելով, որ, Ս. Բաբայանի առաջարկով, բացի Քաշաթաղից, որն ընդգրկում է ոչ թե ներկայիս, այլ նախկին Լաչինի շրջանը եւ Քարվաճառից, մյուս հինգ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Իսկ Արցախը պետք է դառնա որեւէ երկրի հովանու ներքո մանդատային տարածք, այն դեպքում, որ հենց Սամվել Բաբայանի կողմից նշվող բոլոր օրինակները, մասնավորապես Պաղեստինի, որտեղ տեղի ունեցող բախումների մասին գրեթե ամեն օր հայտնում է միջազգային մամուլը եւ այլն, բացի կորուստներից որեւէ աննշան հաջողություն չեն ունեցել:

«Ժամանակին, երբ Սամվել Բաբայանին Արկադի Ղուկասյանի կողմից ներում շնորհվեց, ու նա տեղափոխվեց Երեւան եւ սկսեց մասնակցել քաղաքական գործընթացների, շատ ակտիվ խոսում էր 5+1+1 բանաձեւի մասին եւ պնդում, որ բացի Լաչինից եւ Քարվաճառից, մնացած հինգ շրջանները վիճարկելի տարածքներ են: Այսօր նա կրկին հաստատում է այդ հրեշավոր թեզը՝ փորձելով ժողովրդի մեջ առաջացնել վախի եւ անվստահության մթնոլորտ սեփական ուժերի նկատմամբ»,- ասել է Վ. Բալասանյանը:

ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված վիճարկելի տարածքներ չկան եւ ամոթ է, երբ հաղթանակած բանակի հրամանատարը գիշեր ու զօր քարոզչություն է տանում թշնամու բանակի ամենազորության եւ մեր բանակի տկարության մասին:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չկա այդպիսի բան, եւ սրանք խոսքեր են մի մարդու, ով ուղղակի չի տիրապետում հայկական զինուժի հզոր արսենալին: Դրանում մենք համոզվեցինք նաեւ ապրիլյան պատերազմին նրա կողմից տրված թյուր գնահատականից: Ասեմ ավելին, եթե թշնամին վստահ եղավ, որ իր այդ երեւակայական զենք-զինամթերքով, որի մասին այդքան վախեցած խոսում է Սամվել Բաբայանը, կարող է մեզ հաղթել, վաղուց դա արած կլիներ: Ոչ ոքի, առավել եւս Արցախի հերոսի բարձագույն կոչումը կրող մարդուն, վայել չէ այդօրինակ նահանջող պահվածքը, այդ թվում՝ կեղծ տեղեկությունների տարածումը, թե իբր բանակցությունների ժամանակ Արցախի իշխանությունները խոսում են հողերը զիջելու մասին եւ այլն:

Նախ Արցախի իշխանությունները բանակցային գործընթացին չեն մասնակցում, երկրորդ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, արդեն մի քանի տարի է՝ գոյություն չունի: Եվ այս թեման անընդհատ շահարկել ու արդարացնել սեփական զիջողական կեցվածքը, թե իբր ինքը ավելի քիչ է հանձնելու, որեւէ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ընդգծել է Բալասանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանը Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում ծանոթացել է մի շարք ծրագրերի ընթացքին
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ…
Ստեփանակերտը ողջունում է ֆրանսիական քաղաքների քաղաքապետերի հայտարարությունը բարեկամությունը շարունակելու մասին
Արցախի ԱԳՆ-ն ողջունում ենք ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները...
Արցախի ոստիկանության պետ Լեւոն Մնացականյանը խորհրդակցություն է անցկացրել
Ներկաները ամփոփել են 5 ամիսների ընթացքում ստորաբաժանումների գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու առկա խնդիրները...
Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը...
Առաջնագծում իրավիճակային փոփոխություն կա՝ բացասական ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
Քանական առումով, կիրառվող զինատեսակները լուրջ վտանգ դեռևս չեն առաջացրել, ուղղակի մեզ թույլ են տվել արձանագրելու, որ իրավիճակային փոփոխություն կա…
Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հարցը դեռևս լուծում է պահանջում․ ԱՀ ԱԳՆ
Առայսօր Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունուշրջանների մի մասը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո․․․․