News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել–չլինելու հարցը քննող դատավորի համար շատ ավելի բարդ է  որոշում կայացնել, քանի որ հարցի քննությունն ընթացել է դռնբաց նիստի պայմաններում, եղել է հրապարակային եւ թափանցիկ։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։

Պաշտպանը նկատեց, որ երեկ կայացած դատական նիստում մեղադրանքի կողմը մեկ անգամով ավելի է հանդես եկել, մինչդեռ  ամբողջ աշխարհում ընդունված ընթացակարգ կա, որ  կողմերը ելույթները պետք է զույգ լինեն։

Չնայած այս հանգամանքին, Օրբելյանը  դատավարությունը բավականին թափանցիկ եւ նորմալ է գնահատում։

Անդրադառնալով դատախազների երեկվա ելույթներին Օրբելյանը նշեց, որ իրենք կողմ են, որ գլխավոր դատախազը ներկա լինի եւ անձամբ ներկայացնի մեղադրանքը , սակայն ըստ նրա անօգուտ է, երբ դատախազը ներկայանում է առաջին եւ վերջին նիստին ։

«Ընդ որում, վերջին նիստին ներկայանում է այն ժամանակ, երբ  քննարկվում է Արցախի երկու նախագահների երաշխավորության հարցը»,–ասաց նա նկատելով, որ դատախազն  իր փակման խոսքում «համարյա սպառնում էր դատարանին իր ձեւակերպումներով»։

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ դատավորի կողմից անուղղակի սպառնալիք կարող է դիտվել մասնավարապես այն կոչերը, թե չհետեւել պաշտպանների դիրքորոշումներին.

«Դատախազը մի շարք արտահայտություններ արեց՝ նշելով, որ ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է դատարանի վրա, նա է պատասխանատու եւ այլն»,–նշեց Խուդոյանը։

Անդրադառնալով պաշտպանների խոսքերը ձեւական որակելու դատախազների ելույթներին, Օրբելյանն ասաց.

«Երբ մենք ասում ենք, որ անձին չի պարզաբանվել մեղադրանքի էությունը , սա ոչ թե ինչ–որ բան ենք գտել ու փորձում ենք դրա վրա հիմնվել, այլ եթե անձը չգիտի, թե ինչում է մեղադրվում, չի կարող պաշտպանվել»։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում չորս օր քննվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել չլինելու հարցը։ Երեկ՝ մայսիսի 16–ին դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. այն կհրապարակվի մայիսի 18–ին ժամը 16:00–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ