News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրավիճակը ճանապարհներին շարունակում է մտահոգել։ Այս մասին մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դրան նպաստում է նաեւ տրանսպորտային միջոցների ավելացումը, ինչն, իր հերթին, պայմանավորված է հանրային տրանսպորտի վատ համակարգով, ինչի հետեւանքով մարդիկ բոլոր ճանապարհներով փորձում են մեքենա ձեռք բերել։ «Հունվարի 1-ից մինչեւ օրս գրանցվել է ՃՏՊ 105 զոհ։ Թեեւ դա 3-ով քիչ է, քան անցած տարի, բայց եւ այնպես, դա մեզ անհանգստացնում է։ Անցած տարի զոհվել է 343 մարդ, վիրավորվել ավելի քան 6000 հոգի, որոնց 1-2 տոկոսն անգործունակ է։ 2018-ին 2017-ի համեմատ զոհերի թիվն ավելացել է 64-ով։ Անցած տարի Հայաստան է բերվել 80 հազար մեքենա, ինչը մակերեսով համեմատելի է փոքր քաղաքի տարածքի հետ։ Այս տարի՝ արդեն 40 հազար, եւ ներմուծումն ունի աճող դինամիկա»,- նշել է պատգամավորը։

Արմեն Խաչատրյանը հավելել է, որ անհանգստացնում է նաեւ հանրային վերաբերմունքը այս երեւույթի հանդեպ։ «Հասարակությունն ավելի ծանր է տանում մեր զինվորների զոհվելը սահմանին, որոնք նախապես գտնվում են ռիսկի գոտում, քան ճանապարհներին մարդկանց մահանալը։ Ցանկանում եմ, որպեսզի ուշադրությունն այս երեւույթին, մասնավորապես, ճանապարհներին քաղաքացիների զոհվելուն, նույնպես ավելի մեծ լինի»,- ամփոփել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ