News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ հետախուզման մեջ գտնվող Լյովա Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել  2019 թ. ապրիլի 9–ի իր նկատմամբ «Վարչական տույժ կիրառելու մասին» համապատասխան որոշումը: Այս մասին NEWS.am–ւը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

NEWS.am–ի հետ զրույցում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը տեղեկացրեց, որ 2019թ. ապրիլի  9–ին հանձնաժողովն ընդունել է որոշում Լյովա Սարգսյանի նկատմամբ  նախազգուշացում  վարչական տույժ կիրառելու մասին՝ կապված  իր կողմից 2018թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու  օրվա դրությամբ հայտարարագիրը օրենքով նախատեսված ժամկետում չներկայացնելու համար։

Նշենք, որ գործը դատարանի վարույթ է ընդունել 2019թ. մայիսի 8–ին եւ մակագրվել դատավոր Անի Հարությունյանին։

Գործով նախնական դատական նիստի օր է նշանակվել հուլիսի 3–ը։

Հիշեցնենք, որ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, եւ այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել: Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, փոխանցվել Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Սարգսյանի որդին եւ դուստրը` Նարեկ եւ Անի Սարգսյանները։ Սարգսյանի նկատմամբ այս գործի շրջանակներում հայտարարված է հետախուզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ