News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մոտ 4.5 րոպե տեւողությամբ ստեղծագործությունը In Nomine Terra Calens (лат. «Հանուն տաքացող Երկրի») անվանումն է  ստացել:

Երաժշտությունը հնչում է տեսանյութում, որը ցույց է տալիս մոլորակի ջերմաստիճանի փոփոխությունները տարբեր տարիներին՝ սկսած 1880 թվականից մինչեւ 2015 թվականը: Այդ ընթացքում Երկրի տաքացման տեմպերը տարեկան 0,03 °С-ից ավելացել են մինչեւ 1°С՝ այսինքն 33 անգամ:

Կլիմայի փոփոխությունը լուրջ խնդիր է, բայց մարդկանց մեծամասնությանն այն հորինված կամ ոչ լուրջ է թվում: Սեյսմոլոգ Լյուսի Ջոնսը երեւույթի իրական չափերը ցույց տալու եւ մարդկանց դա հաղորդելու համար մոլորակի միջին տարեկան ջերմաստիճանի մասին տվյալներ է հավաքել եւ դրանք որպես երաժշտական ստեղծագործություն  ներկայացրել, հաղորդում է Naked-Science-ը:

Ջոնսը տարիներ է ծախսել, որպեսզի միավորելով իր հոբբին եւ աշխատանքը, ներկայացնի ստեղծագործություն, որն իր կարծիքով անտարբեր չի թողնի մարդկանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ