News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Մայիսի 13-ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպասին ճանաչվել տուժող։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նա նշեց, որ Գասպարին այսօր հարցաքննվել է։

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով առաջին նախնական նիստին միջադեպ էր տեղի ունեցել Վարդգես Գասպարիի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների միջեւ։ 62-ամյա Գասպարին ոստիկանությունում բացատրություն էր տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք տվել են հայհոյանքներ, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ եւ ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:  ԴԵպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ խուլիգանության հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ