News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոտ մեկ միլիոն երկարաճիտ կոշիկ եւ ավելի քան 370 հազար ատամի խոզանակ է գտնվել 414 մլն պլաստիկի աղբի մեջ, որոնք հայտնաբերվել են Հնդկական օվկիանոսի Կոկոս (Քիլինգ) հեռավոր կղզիներում։ Այսպիսին են հետազոտության տվյալները, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։

Հետազոտության համաձայն՝ Ավստրալիայի այդ տարածքը լիքն է 238 տոննա պլաստիկով, չնայած այն բանին, որ այնտեղ ապրում է մոտ 500 մարդ։

Հիմնականում անմարդաբնակ 27 կղզիներից բաղկացած խումբը զբոսաշրջիկներին ներկայացվում է որպես «Ավստրալիայի վերջին անձեռնմխելի դրախտը»։ Հետազոտության ղեկավար Ջենիֆեր Լավերսը տեղեկացրել է, որ աղբի մեծ մասը մեկանգամյա օգտագործման սպառողական ապրանքներ են, ինչպիսին են շշերի կափարիչները, ձողիկները, կոշիկը։ «Մեր օվկիանոսները կեղտոտված են պլաստիկով, իսկ հեռավոր կղզիները իդեալական վայր են, որպեսզի օբյեկտիվորեն գնահատվի պլաստիկե աղբի ծավալը»,- նշել է նա։ «Այդպիսի կղզիները նման են դեղձանիկների ածխահանքում, եւ մենք էլ ավելի սուր ունենք կարիքն այն բանի, որ լսենք այդ նախազգուշացումները»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ