News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը զգուշացրեց Հայաստանի եւ Արցախի իշխանություններին:

Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իսագուլյանը դիմեց Հայաստանի վարչապետին եւ Արցախի նախագահին, ԱԱԽ ղեկավարներին, պաշտպանության նախարարներին՝ հիշեցնելով, որ Հայաստանում եւ Արցախում ընթացող գործընթացները չափազանց վտանգավոր են: «Տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ արվում է Հայաստանում եւ Արցախում երկպառակություն հրահրելու համար: Հայաստանում դա սկսվեց սեւերի եւ սպիտակների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների տարաբաժանմամբ, հիմա Քոչարյանի կողմնակիցների եւ անհասկանալի է՝ մյուս կողմից ում: Սա անչափ վտանգավոր երեւույթ է եւ կարող է անշրջելի հետեւանքներ ունենալ: Ո՞վ է կանգնած այս ամենի կազմակերպման հետեւում: Վստահ եմ, որ կան ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժեր: Նպատակն է մոնոէթնիկ երկրում կոնֆլիկտի օջախներ հրահրելը: Այդ ուժերը փորձում են ցանկացած խնդիր այս ռակուրսով ներկայացնել»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ դրան նպաստում են մի շարք լրատվամիջոցներ, առաջին հերթին «Ազատություն» ռադիոկայանը եւ 1in.am-ը: «Համապատասխան կառույցները պետք է վերլուծեն՝ ո՞վ եւ ինչո՞ւ է նրանց տվել այդ հնարավորությունը»,- հիշեցրեց Իսագուլյանը: Այս ենթատեքստում նա հիշեցրեց իր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրագրողական անցյալը եւ աչքի զարնող վերնագրերին ու հայտարարություններին հակվածությունը: «Բայց երբ դու երկրի ղեկավար ես դառնում, որը երկու կողմից շրջափակման մեջ է, անհրաժեշտ է դադարել իրեն պահել լրատվամիջոցի խմբագրի նման, այլ իրեն պահել որպես պետության ղեկավար ու հարցերին մոտենալ ժողովրդի շահերի տեսանկյունից»,- դժգոհեց Իսագուլյանը

Նա հիշեցրեց, որ Արցախի իշխանություններին՝ ի դեմս Բակո Սահակյանի հաջողվել է կոնսոլիդացիայի հասնել, որի պարագայում երբեմնի մրցակիցներ Վիտալի Բալասանյանը եւ Մասիս Մայիլյանը նշանակվել են լուրջ պետական պաշտոնների: «Այս կոնսոլիդացիան ինչ-որ մեկին դուր չի եկել, եւ հիմա փորձում են իրավիճակը տեղափոխել Արցախ: Ատելություն են հրահրում առանձին անձանց եւ կազմակերպությունների միջեւ»,- նշեց Իսագուլյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում կոնֆլիկտի հարցում շահագրգռված ուժերը խորացնում են նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ ջրբաժանը, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատը օգտագործում են որպես նպատակին հասնելու մի միջոց: Որոշ ուժեր 20 տարի անց ռեւանշի են ձգտում, եւ այս ճանապարհին առաջին թիրախը ինքը՝ Փաշինյանն է՝ քշված անելանելի իրավիճակ, ընդ որում՝ հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի մանիպուլյացիաները կշարունակվեն:

Այնուհետեւ Գառնիկ Իսագուլյանը ընդգծեց բանակը արատավորելու փորձերի անթույլատրելիությունը: Նա նշեց, որ հիմա Սամվել Բաբայանը անթույլատրելի հայտարարություններ է անում, որոնք նախորդ հավաստիացումների համեմատությամբ այն մասին, որ իր բոլոր քայլերը համաձայնեցվելու են Հայաստանի ղեկավարության հետ, մտորումների տեղիք են տալիս: «Նա անպատասխանատու հայտարարություններ է կատարում, այլ հերոսների սպանության մեջ մեղադրում հերոսների ու գեներալների: Լրատվամիջոցները փորձում են ճգնաժամը խորացնել: Սա տպավորություն է գործում Փաշինյանի վրա, եւ նրա շրջապատում ինչ-որ մեկը դա օգտագործում է»,- նշեց Իսագուլյանը:

Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված դատավարությունը՝ Գառնիկ Իսագուլյանը փաստեց, որ դատը կարելի է համարել թուրքերի ու ադրբեջանցիների մեծագույն ցանկության իրականացումը։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Իսագուլյանը պարզապես համեմատեց Ռամիլ Սաֆարովի հետ։ «Պաստառներով երեխաներ են դրել։ Նրանք հասկանո՞ւմ են ինչ են անում։ Մեզ ատող ադրբեջանցիներն անգամ դա չէին անի։ Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք արել։ Եվ դեռ քննարկում են՝ կբավարարի՞ արդյոք դատավորը երաշխավորությունը։ Եթե այո, սա մի կատեգորիա է։ Եթե ոչ՝ այլ կատեգորիա է։ Թող չմտածեն, որ իրենց գործողությունները կմոռացվեն։ Իրավիճակը կյանքում մեկ անգամ չի փոխվում, շատ անգամ է փոխվում»,- ասաց Իսագուլյանը՝ հարցնելով, թե ինչպես են այդ մարդիկ նայում իրենց երեխաների աչքերին. «Պարոն Փաշինյան, առաջին հերթին Ձեզ եմ դիմում։ Թույլ մի տվեք դա։ Նրանք մեզ տանում են այնտեղ, որտեղից ելք չկա կամ շատ դժվար է դուրս գալ։ Եվ կտուժի պետությունը»։

Գառնիկ Իսագուլյանի կանխատեսումներով՝ իրավիճակի ապակայունացմամբ շահագրգիռ անձինք կարող են դիմել սադրանքների եւ անգամ սպանությունների, իսկ ամեն ինչ ֆինանսավորվում է թուրքական փողերով։ Որպես կանխիչ միջոց Իսագուլյանն առաջարկեց բացել կասկածելի անձանց արխիվային գործերը։ Այստեղ Իսագուլյանը նշեց, որ լսել է, թե, իբր, Վարդգես Գասպարիին Իրանից արտաքսել են որպես թուրքական գործակալի։ Ամբողջական ինստիտուտներ են աշխատում։ Հետաքրքիր ազգանունով, որն առնչակցվում է Սաֆարով ազգանվան հետ, ակնարկեց Իսագուլյանը։ Նրա խոսքով՝ վարչապետը դեռ հնարավորություն ունի նախագահների եւ կաթողիկոսի հետ քննարկելու իրավիճակը եւ դրանից ելքի ճանապարհները։ «Մենք չենք կարող թույլ տալ մեզ մի ինչ-որ բան, ինչի համար հսկայական գին կվճարենք։ Չի կարելի թույլ տալ Հայաստանի եւ Արցախի հանրության պառակտումը»,- ընդգծեց Իսագուլյանը՝ կրկնելով, որ տեղի ունեցողը Հայաստանի թշնամիների պատվերն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ