News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական հանրակրթական դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով մայիսի 17-ի, ժամը 15:00-ի դրությամբ  հերթագրվել է առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող 10 367 երեխա:

Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում  ծնողները դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի:

Ուշադրություն. այն ծնողները, ովքեր առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը եւ ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Ծնողները նշված ժամկետներում փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

1. Դիմում` ուղղված տնօրենին

2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,

3. Ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը եւ պատճենը,

4. 2 լուսանկար՝ 3x4 չափսի,

5. Վկայագիր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար, առկայության դեպքում: Անհրաժեշտ է դպրոց ներկայացնել նաեւ երեխայի Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը:

Համակարգը նաեւ հնարավորություն է տալիս ստուգել, թե երեխան որ դպրոցում է հերթագրված:

Ստուգումը կատարել հետեւյալ հղմամբ

Տպել