Մայիսի 16-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել Երեւան քաղաքի Ծխախոտագործների փողոցի մի բնակչուհի եւ հայտնել, որ տնից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.00-ին, 1960 թ. ծնված Վահան Հ.-ն բաց դռնից ապօրինի մուտք է գործել քաղաքացուհու բնակարան եւ բացահայտ հափշտակել արձանիկ, մետաղական խաչ եւ ինքնաեռ՝ պատճառելով 50.000 դրամի վնաս:
Մայիսի 16-ին, ժամը 11.30-ին, Վահան Հ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:
Վահան Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: