News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հայտարարության հետ կապված։

ՀՔԾ պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է զինվորներին մասնավոր միջոցներից գումար բաժանելու հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որի ժամանակ նա որպես ապացույց ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթուղթը: Արամ Օրբելյանը, վկայակոչելով հիշյալ հանգամանքը, տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող էին մասնավոր միջոցներից գումարներ բաժանվել ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկագրով:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ միայն այն հանգամանքը, որ այդ գումարները հատկացվել են ՀՀ ՊՆ ձեւաթղթերի վրա կատարված նշումներով, դեռեւս չի նշանակում, որ դրանք պետական միջոցներ են հանդիսացել: Այն, որ հիշյալ դրամական միջոցները չեն հանդիսացել ՀՀ ՊՆ բյուջետային կամ արտաբյուջետային միջոցներ, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնվել է ՀՀ պաշտպանության նախարարի` 26.09.2018թ.-ի պաշտոնական գրությամբ:

Նշված գրության պատճենը առկա է դատարան ուղարկված գործում, ուստի այն հասանելի է նաեւ պաշտպանական կողմին, այդ թվում` Արամ Օրբելյանին /հատոր 36, գ.թ. 95/:

Հաշվի առնելով վերոգրյալը` մնում է միայն ենթադրել, որ պաշտպան Օրբելյանը կամ լիարժեք չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ էլ միտումնավոր  փորձ է անում աղավաղված ներկայացնել քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, ուստի նրան հորդորում ենք  իր պաշտպանական մարտավարությունն ընտրելիս այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից եւ չխեղաթյուրել քրեական գործի նյութերում առկա փաստերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ