News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

SME Banking Club-ի կողմից Թբիլիսիում կազմակերպված «Caucasus’19» 5-րդ տարածաշրջանային համաժողովում այսօր` մայիսի 17-ին, Ամերիաբանկը հաջողությամբ ներկայացրեց ՓՄՁ-ների համար նախատեսված օնլայն բիզնես վարկերի տրամադրման սքորինգային համակարգը:

Համաժողովի կազմակերպիչները մասնակից բանկերի շարքում առանձնացրել են 2018թ. ամենանորարար բանկերին, որոնց շնորհվեց  հավաստագիր: Ամերիաբանը եւս արժանացավ այդ հավաստագրին:

Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրեցին սքորինգային համակարգով օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները եւ ներդրման 5 ամսում ունեցած հաջողությունները, որոնք տպավորիչ էին:Ընդամենը  5 ամսում Ամերիաբանկի սքորինգային համակարգով օնլայն տրամադրված վարկերի ծավալը ՓՄՁ մանրածախ վարկերի պորտֆելում կազմել է 89%, քանակը` 94%,  իսկ ՓՄՁ հաճախորդների աճը կազմել է 60%:  

Հիշեցնենք, որ 1 մլն ՀՀ դրամից մինչեւ 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձեւով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման  վճար, եւ չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը եւ ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաեւ օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր քարտ՝ բազմաթիվ առավելություններ. IDBank-ը նոր քարտ է թողարկել Idram-ի հետ համագործակցության շրջանակում
Նոր Idram Rocket Visa քարտը Idram-ի հետ համագործակցության արդյունքն է...
ԵՄ-ն 1.07 մլրդ եվրոյով տուգանել 5 բանկերի
Խոսքը մասնավորապես եվրոյի, ամերիկյան դոլարի եւ շվեյցարական ֆրանկների փոխանակման գործառնությունների մասին է....
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ. գնաճը կպահպանվի նպատակայինից ցածր մակարդակում. ԿԲ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ…
Միջազգային ներդրումային բանկի կողմից Արդշինբանկը ճանաչվել է «2018 թվականի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 164 մասնակիցներ 26 երկրներից...
Կենտրոնական բանկն այսօր շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը
Դիմերեսին պատկերված է հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատված...
20%-անոց քեշբեք՝ վերականգնվող էներգետիկայում ներդրումներում. «Ամերիաբանկը» եւ GEFF-ը նոր նախագիծ են ներկայացրել (ֆոտո)
Մի քանի տարի առաջ վերականգնվող էներգետիկայում ներդրումներ անելը շահավետ չէր...