News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նոր գիրք է գրում այս անգամ ալաբայ ցեղատեսակի շների մասին, հաղորդում է «Թուրքմենստան սեգոդնյա» պետական գործակալությունը:

«Երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն այցելել է Ահալթեքինյան ձիարշավարանը, որտեղ կատարել է ձիերով զբոսանք: Համալիրի տարածքում նախագահը նաեւ տեսել է ալաբայ ցեղատեսակի շան ձագերին: Իր գրասենյակում նախագահը շարունակել է ստեղծագործական գործունեությունը՝ աշխատելով ալաբայների մասին իր նոր գրքի շուրջ»,-հաղորդում է գործակալությունը:

Նշվում է, որ գիրքը կպատմի շների այդ ցեղատեսակին հատուկ որակների եւ ունակությունների մասին: Իր գրքում Բերդիմուհամեդովը հիմնվում է հնագիտական հետազոտությունների տվյալների վրա: Գրքի միջոցով կարելի է տեղեկանալ հանրապետության տարածքում շների հին գերեզմանոցների մասին, ինչպես նաեւ տեռակոտե արձանիկների մասին, որոնք ստեղծվել էին մ.թ.ա. մի քանի հազարամյակներ առաջ: Հիմնվելով այդ տվյալների վրա՝ նախագահը եզրակացնում է, որ հնագույն ժամանակներից ալաբայների նախնիներն ունեին յուրահատուկ նշանակություն եւ նրանց նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն տարբերվում էր:

Երկրի նախագահը հատուկ ուշադրություն է դարձնում ձիաբուծության պահպանմանն ու ահալթեքինյան ցեղատեսակի ձիերի զարգացմանը, որը համարվում է Թուրքմենստանի ազգային հարստությունը:

Սակայն նախագահի հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվում ձիերով: Այս անգամ Բերդիմուհամեդովն հետեւել է ալաբայ ձագերի խաղին, որից հետո նախագահը որոշել է ձագերից յուրաքանչյուրի անունները:

Գործակալությունը նշում է, որ ժողովրդական ավանդությունում ասվում է ալաբայների արիության եւ հավատարմության մասին, որոնք մշտապես պատրաստ են վտանգել սեփական կյանքը տերերին փրկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել