News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առաջիկայում ԱՄՆ-ը կարող է չեղարկել Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի ու ալյումինի համար անցյալ տարի սահմանված մաքսատուրքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Bloomberg գործակալությանը:

Մաքսատուրքերի չեղարկման հստակ ամսաթիվը որոշված չէ. այդ հարցը ներկայումս դիտարկման փուլում է: Չեղարկման դեպքում պողպատի եւ ալյումինի համար ԱՄՆ-ը կսահմանի ավելի կոշտ միջոցներ Կանադայից եւ Մեքսիկայից այդ ապրանքների ներմուծումը վերահսկելու նպատակով:

Ենթադրվում է, որ մաքսատուրքի չեղարկումը կարող է նպաստել Կանադայի եւ Մեքսիկայի կողմից նոր եռակողմ առեւտրային համաձայնագրի վավերացմանը, որը նրանք կնքել էին ԱՄՆ-ի հետ, նշում է գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ