News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գիտնականները բացահայտել են հինեգիպտական դեղին քարի ծագումը, որից պատրաստվել էր Թութանհամոնի թալիսմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Phys.org-ին:

Մասնագետներն ուսումնասիրել են ցիրկոնի բոլոր մասնիկները, որոնք ձեւավորվել են 29 մլն տարի առաջ Արեւմտյան Եգիպտոսի տարածքում: Պարզվել է, որ նյութում պահպանվել են այն հանքանյութի հետքերը, որը ձեւավորվում է միայն երկնաքարի անկման արդյուքնում բարձր ճնշման ներքո:

Գիտնականներն ընդգծում են, որ ապակու ծագման մասին բանավեճերն ընթանում էին հարյուր տարվա ընթացքում: Ավելի վաղ հետազոտողները գտնում էին, որ ապակին կարող էր ձեւավորվել հզոր մթնոլորտային պայթյունի հետեւանքով:

Թութանհամոն փարավոնը (մ.թ.ա. 1341-1323) կառավարել է Նոր Թագավորության դարաշրջանում: Նա գրավում է գիտնականների ուշադրությունն իր առեղծվածային մահվան, կողոպտիչների կողմից չթալանված հարուստ դամբարանատեղիի, եւ փարավոնի «անեծքի» մասին պատմության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ