News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

National Action արգելված կազմակերպությունից բրիտանացի նեոնացիստը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղադրվելով Համայնքների պալատի անդամ, լեյբորիստ Ռոզի Կուպերի սպանության նպատակով դավադրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Independent-ին:

Ավելի վաղ Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանը հրապարակել էր դատավճիռը կազմակերպության առաջնորդ, 32-ամյա Քրիսթոֆեր Լիտգոյի եւ նրա 24-ամյա կողմակից Մեթյու Հանքինսոնի նկատմամբ: Դրանք մեղավոր էին ճանաչվել արգելված ծայրահեղական կազմակերպությանը անդամակցելու համար: Լիտգոն ազատազրկվել էր ութ տարի ժամկետով, իսկ Հանքինսոնը՝ վեց տարի:

Լոնդոնի Օլդ-Բեյլի կենտրոնական քրեական դատարանը դատապարտել է 23-ամյա Ջեք Ռենշոուին ցմահ ազատազրկման նվազագույնը 20 տարվա պատիժ կրելու ժամկետով:

National Action-ի առաջնորդը բերման էր ենթարկվել դավադրության մասին գործի հետաքննության շրջանակներում: Խուզարկության ժամանակ Լիտգոյի մոտ հայտնաբերվել էր 50 սմ երկարությամբ դանակ: Դավադրությունը բացահայտվել էր տեղեկատվությունը տրամադրած աղբյուրի միջոցով, որը 2017 թվականի հուլիսին կիսվել էր իր ունեցած տեղեկություններով իրավապաշտպան կազմակերպություններից մեկի հետ: Հետաքննության տվյալներով՝ Լիտգոն հաստատել էր Կուպերի սպանությունը Ռենշոուի հետ զրույցում: Ավելի վաղ Ռենշոուն մեղավոր էր ճանաչվել ահաբեկություն նախապարաստելու եւ ոստիկանության սպանության համար դավադրության մեջ: Սակայն ատենակալները չեն համարել Լիտգոյին մեղավոր Կուպերի վրա մահափորձ նախապատրաստելու առումով՝ ուժի մեջ թողնելով միայն արգելված կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքը:

2018 թվականի ձմռանը բրիտանական ոստիկանությունն իրականացրել է National Action-ի անդամների զանգվածային ձերբակալություններ ամբողջ երկրի տարածքում: Վերջին ձերբակալությունները տեղի են ունեցել հունվարին. հինգ տղամարդկանց առաջադրվել է մեղադրանք ահաբեկչություններ նախապատրաստելու եւ հրահրելու համար: National Action-ը նեոնացիստական երիտասարդական կազմակերպություն է, որը 2016 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է Մեծ Բրիտանիայում արգելված կազմակերպությունների ցանկում, երբ սատարել է Համայնքների պալատի անդամ Ջո Կոքսի սպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիկագոյում տղամարդը ներխուժել է ընթրող հարեւանների տուն եւ սպանել ամբողջ ընտանիքին
Այնուհետեւ նա իջել է առաջին հարկ եւ կրակել մյուս հարեւանուհու ուղղությամբ…
Գերմանիայի ոստիկանությունը փրկել է Նիդերլանդներում առեւանգված երիտասարդ լեհ կնոջը
Առեւանգողներից առնվազն մեկը զինված էր, երբ կնոջը ստիպել են նստել մեքենան…
Սպանված 31-ամյա երիտասարդն անապահով ընտանիքից էր. համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար
Նա նշեց, որ համագյուղացուն սպանած 34-ամյա Արսեն Համբարձումյանն էլ ամուսնացած էր…
Ծեծկտուքից հետո «Մասիս» ԲԿ-ի տնօրենը քթի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Մասիս» ԲԿ-ում՝ տնօրեն, իսկ Ա. Թորոսյանը՝ նույն ԲԿ-ում՝ պահեստապետ...
Նորածնին աղբամանը նետած կինը չի դատապարտվել. նրա նկատմամբ համաներում է կիրառվել
Նախաքննական մարմինը պարզել էր, որ 38-ամյա կինը…
Գեղանիստ գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է
Ձեռնարկվում են միջոցառումներ կրակողին և հանցագործության…
Ամենաշատ