News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանում ստեղծել են պանդաներին տարբերելու համակարգ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Սինհուա» գործակալությանը: Տվյալների բազան համալրվում է 2017 թվականից, երբ Պանդաների պահպանման եւ ուսումնասիրման չինական կենտրոնի գիտնականներն իրենց սինգապուրյան գործընկերների հետ համատեղ ստեղծել են տարբերելու համակարգը:

Ներկայումս տվյալների բազայում կա 120 հազար լուսանկար եւ 10 հազար տեսագրություն: Պանդաների շուրջ 10 հազար լուսանկար արդեն մշակվել է. մասնագետները դրանք մանրակրկիտ ուսումնասիրել են, որոշել են պատկանելիությունը եւ կազմել են դրանց սեղմագրերը: Արդյունքում յուրաքանչյուր պանդայի համար կազմվել է «անձնական գործ»: Դրանք բոլորը կպահպանվեն Պանդաների ուսումնասիրման կենտրոնում:

Կենտրոնի աշխատակիցների խոսքերով՝ տվյալների այդպիսի բազան կօգնի տարբերել կենդանիներին միմյանցից եւ վերլուծել ինչպես վայրի բնության գրկում, այնպես էլ կենդանաբանական այգիներում բնակվող պանդաների տվյալները: «Այդ ամենը մեզ կօգնի հավաքագրել հստակ տվյալներ պանդաների կյանքի ու կեցության, նրանց քանակի, գենդերային հարաբերակցության, ծննդյան ու մահվան մասին,-պարզաբանել են նրանք: Այդ տվյալները հատկապես անհրաժեշտ են դժվարամատչելի շրջաններում, լեռներում եւ ջունգլիներում պանդաների կյանքն ուսումնասիրելու համար»:

Պանդաների տարերակման համակարգը նաեւ կծառայի Չինաստանի կողմից վայրի բնության մեջ պանդաների կյանքի գիտական ուսումնասիրման չորս նախագծերի իրականացմանը: Այն նաեւ կնպաստի հազվագյուտ կենդանիների պոպուլյացիայի աճին: Այժմ անազատության մեջ ապրում է 548 պանդա եւ շուրջ 2 հազար պանդա՝ վայրի բնության գրկում՝ հիմնականում չինական Սիչուան եւ Շանսի նահանգներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ