News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի սահմանապահ ծառայության ղեկավար Փոլ Լինքոլնը հայտարարել է, որ 2019 թվականի մայիսի 20-ից երկիրը կչեղարկի թղթե միգրացիոն քարտերը բոլոր օտարերկրացիների համար, հաղորդում է Gazeta –ն՝ հղում կատարելով Independent-ին:

Նրա խոսքով՝ ժամանող ուղեւորները ստիպված են լրացնել միգրացիոն քարտերը, սակայն դրանց չեղարկումը թույլ կտա կրճատել հերթերը ժամանման կետերում:

Նա նաեւ հավելել է, որ այդ քարտերում նշվող տվյալների մեծամասնությունն առաջիկայում հնարավոր կլինի հավաքագրել էլեկտրոնային եղանակով:

Սակայն, ըստ բրիտանական արհմիությունների, այդպիսի որոշումը կարող է հանգեցնել սահմանային հսկողության թուլացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ