News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` Արցախի առաջին նախագահ եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու այլ խափանման միջոցով, որոշ ուժերի կողմից լրատվական դաշտ նետվեցին Արցախի եւ արցախցիների դեմ դավադրություների տեսությանը բնորոշ մտքեր եւ լեւոն տեր-պետրոսյանական, հախվերդյանական ու ղուշչյանական ոճով «թեզեր»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։

«Մայիսի 7-ից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` Արցախի առաջին նախագահ եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու այլ խափանման միջոցով, որոշ ուժերի կողմից լրատվական դաշտ նետվեցին Արցախի եւ արցախցիների դեմ դավադրություների տեսությանը բնորոշ մտքեր եւ լեւոն տեր-պետրոսյանական, հախվերդյանական ու ղուշչյանական ոճով «թեզեր»:

Կրքերը ավելի բորբոքելու համար որոշ անուղեղների կողմից նորից դաշտ նետվեցին դավաճանական թեզեր` «ղարաբաղցիները թուրք են, իսկ արցախցիները հայ», «ինչու են մեր երեխաները ծառայում Արցախում», «2016 թ.-ի ապրիլին ընդամենը մեկ արցախցի է զոհվել» եւ այլ աբսուրդի հասնող մտքի «գոհարներ»:

Շատ դեպքերում խայծը կուլ են տալիս նաեւ պետական պաշտոն զբաղեցնող որոշ անձինք, ինչպես նաեւ իրենց փորձագետ համարողներ, որոնց արտահատած անձնական կարծիքները մեդիադաշտում ու սոցիալական ցանցերում մանիպուլյացիաների ենթարկվելով հանգեցնում են խառնաշփոթության («Яблоко раздора»):

Կոչ եմ անում բոլորին ականջալուր լինել կրտսեր ընկերոջս՝ Տիգրան Մկրտչյանին /Տիգրան Մկրտչյան եւ վերջ դնել այս ազգակործան ու պետականակործան գործընթացներին` ամբողջ ներուժը Հայաստանին (ՀՀ եւ ԱՀ) սպասվող մարտահրավերներին դիմակայելուն ուղղելով:

«Հայաստանն ու Արցախը եղբայրական երկրներ չեն, հայաստանցիներն ու արցախցիները եղբայրներ չեն:

Հայաստան ու Արցախ երկու եղբայրական երկրներ չեն, որովհետեւ կա մեկ երկիր հայկական`ՀԱՅԱՍՏԱՆ, ե՞րբ ենք վերջապես սովորելու երկիրն ու պետությունը տարբերել: Հայաստան երկրի մեծ մասը զավթված, օկուպացված է օտար, ոչ հայկական պետությունների կողմից, իսկ Հայաստան երկրի հայահպատակ հատվածում կա ՀՀ եւ ԱՀ, ԱՀ-ի հետ կապված տարբեր կարծիքներ կան, բայց խոսքը դրա մասին չէ: Այս համատեքստում անընդունելի է, երբ ՀՀ–ն անվանում են Մայր Հայրենիք. հայրենիքը մեկն է եւ հայր, մայր, դուստր չկա:

Հայաստանցին ու արցախցին էլ եղբայրական ժողովուրդներ չեն, որովհետեւ մենք մեկ միասնական մարմին, սիրտ, հոգի ու արյուն ենք, մենք ՀԱՅ ենք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար
Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին...
Դա անհեթեթություն է․ Լևոն Քոչարյանը՝ վիրահատությամբ դատը ձգձգելու շահարկումների մասին
Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ դատը ընդամենը մի քանի օրով հետաձգելու համար մարդ պատրաստ է վիրահատվե՞լ․․․․
Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի hայտարարությունը համալրվել է բազմաթիվ աջակիցներով
Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից սոցիալական ցանցերի էջերում հայտարարությանը միացել է շուրջ 2300 մարդ…
Երկրորդ նախագահը պետք է ազատ արձակվի․ հայտարարություն
Սրընթաց ձևավորվում է մի մթնոլորը, երբ բոլորը հավասարաչափ դառնում են անպաշտպան՝ անօրինականությունների առաջ…
Ռոբերտ Քոչարյանը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում. Վիկտոր Սողոմոնյան
Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունը հաջող է անցել...
Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. Այն հաջող է անցել
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան, Քոչարյանին հետազոտության նպատակով առավոտյան դարձյալ տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն...