News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանին ծաղրելու գործին լծվել են իշխանության եկած Նիկոլի թիմի անդամները, որոնք պետական պաշտոններ զբաղեցնելով անգամ՝ այդպես էլ չհասկացան, որ ի պաշտոնե պետք է լինեն բոլորի իշխանությունը, այլ ոչ թե միմիայն իրենց թիմակիցների։ Այս մասին ֆեսբուքյան գրառում է արել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Մի բան ասեմ։ Անկախ, թե ոնց ես վերաբերվում մարդուն, բանտում նստածին ծաղրելը մեղմ ասած գյադայություն ա։ Ու դեռ մի կողմ, երբ դա անում են ասենք ինտելեկտով չծանրաբեռնված շարքային պլեբսը, բայց երբ Ռոբերտ Քոչարյանին ծաղրելու գործին լծվել են իշխանության եկած Նիկոլի թիմի անդամները, որոնք պետական պաշտոններ զբաղեցնելով անգամ այդպես էլ չհասկացան, որ ի պաշտոնե պետք ա լինեն բոլորի իշխանությունը, այլ ոչ թե միմիայն իրենց թիմակիցների, հասկանում ես, որ գործ ունես ոչ թե պետական գործիչների, քաղաքական արժեհամակարգ կրողների, այլ էլեմենտար թափթփուկների հետ, որոնք զուրկ են ոչ միայն պետական մտածելակերպից, այլ նաեւ տղամարդուն բնորոշող հատկանիշներից, որոնք չեն էլ հասկանում, որ բանտարկված, այսինքն սահմանափակված իրավունքներով անձին ծաղրելը բնորոշ է միմիայն թուլամորթ եւ բարոյազուրկ մարդկանց։

Օրինակ՝ ես 1996 թվականի կեղծած ընտրությունների կապակցությամբ տեղի ունեցած զարգացումների հետ կապված մոտ մեկ տարի անցկացրել եմ բանտում, անցնելով այն ժամանակվա իրավապահ մարմինների բոլոր դաժանությունների միջով, բայց եթե վաղը Լեւոն Տեր-Պետրոսյանին նստացնեն այդ կեղծված ընտրությունների գործով, ապա ոչ միայն իրեն չեմ ծաղրի, ու կպահանջեմ որ իր նկատմամբ ամենը իրականացվի միմիայն օրենքով, այլ կարող ա իրեն հանձնուք էլ տանեմ ու միջնորդեմ, որ մինչեւ դատավճիռը խափանման միջոց կալանավորումը չկիրառվի....

P.s. Այ եթե Ռոբերտ Քոչարյանը նորից կունենա իշխանություն, հույսով եմ, որ այս նույն մարդիկ կկրկնեն իրենց բոլոր ծաղրանքները, այդ թվում դեմ առ դեմ...»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը արձագանքել են իշխանական թեւի մի շարք ներկայացուցիչներ, իսկ այսօր ծաղրական բնույթի գրառում  է արել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը․

«Քոչարյանին մեկը կարող է՞ ասել «դու» չէ «դուՔ»: Էն «Ունդունումն» ու «Ծիգռանը» մի կերպ կտանենք»,- գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ