News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ծնողների հետ զրուցել ու բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ այն յուրօրինակ ուժ ու վստահություն է տալիս հայրենիքի պաշտպաններին:

«Այս ծրագիրն ամրապնդում է ծնողի և զինծառայողի կապը: Զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձրանում է, տրամադրությունը բարձրանում է, իրենք հասկանում են, որ ուշադրության կենտրոնում են, կարոտը մի քիչ ավելի է պակասում»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Տպել
Ամենաշատ