News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ 100-ամյակը տոնող, համալսարանի խորհրդի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանին հարցրինք` ի՞նչ կարծիքի է Արամ Սիմոնյանի` սեփական աթոռը «ճանկռտելու» փաշինյանական բնորոշումների առնչությամբ։ «Դեռ ուսանող տարիներից խնդիրներ ունեինք` համալսարանն ավելի լավը դարձնելու»:

Չէ` Դուք կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկեք, եթե խորհրդի նիստ հրավիրվի, եւ դրվի Սիմոնյանի անվստահության հարցը։ «Նախորդ անգամ, երբ դրվել է անվստահության հարցը, ես պնդեցի, որ ներկայացվեն հիմնավորումները»: Կարո՞ղ ենք ասել, որ Ձեզ համար դժվար է լինելու նրան դեմ քվեարկելը։ «Դուք հարցը տանում եք անհատական դաշտ, նկատեք` առաջին նիստից հետո համալսարանում տեղի են ունեցել որոշակի շարժեր՝ կառուցվածքային եւ այլ փոփոխություններ։ Ես հետեւում եմ համալսարանի կայքին եւ դա նկատում։ Ես չգիտեմ` որքանով են դրանք խորքային, ամեն դեպքում՝ ընդունվել է որոշում, որ պետք է ինչ-որ բան փոխել»:

Հասկացանք. կոնկրետ կասե՞ք` եթե կրկին դրվի Արամ Սիմոնյանի անվստահության հարցը, ինչպե՞ս կվարվեք Դուք։ «Ինձ համար դա Արամ Սիմոնյանի, Պողոս Պողոսյանի հարցը չէ, ինձ համար համալսարանում արմատական փոփոխություններ իրականացնելու հարցն է կարեւոր»: Իսկ ե՞րբ կլինի խորհրդի նիստը, խոսվում էր մայիսի 15-ի մասին, չեղավ, որովհետեւ չե՞ն կարողանում Արամ Սիմոնյանի աթոռին այլ «ճանկռտող» նշանակել, դա՞ է պատճառը։ «Երբ տեղի կունենա հաջորդ նիստը, կդժվարանամ ասել՝ նամակ դեռ չենք ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ