News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նշանավոր իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը տոնավաճառում գնվել է ընդամենը 230 ֆունտ սթերլինգով, հաղորդում է Sky News-ը:

Ստեղծագործությունը շատ նման է լեգենդար իսպանացի նկարչի մեկ այլ՝ 1930 թվականին ստեղծված    «Լողացողը՝ նստած ծովափին» նկարին: Կտավը իսպառ վաճառքում գտնվել է հին իրերի սիրահար Ֆիլիպ Ստեպլտոնի կողմից:

Սկզբում 52-ամյա Ստեպլտոնը կեղծ է կարծել նկարի վրա գրված «Պկիսասոյի հավաքածու» բառերը, սակայն գնել է այն եւ գնումից  6 ամիս անց այն ցույց  տվել փորձագետ Ռոզի Մեյին:

Նրա խոսքով՝ նա լիովին վստահ է, որ կտավը պատկանում է Պիկասոյի վրձնին, քանի որ դրա համար շատ ապացույցներ կան: Մեյի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, տվյալ ստեղծագործությունը էսքիզ է, որը Պիկասոն նվիրել է իր ընկերոջը՝ Ռոլանդ Պենրոուզին:

Նկարը հաջորդ տարի կներկայացվի աճուրդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ