News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկա-թուրքական հարաբերությունների սրումը կշարունակվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Գիտությունների Ազգային ակադեմիայի Արեւալագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի վրա ԱՄՆ ճնշումը սաստկանում է, սակայն այն դեռ չի տանում նրան, որպեսզի Էրդողանը փոխի իր մոտեցումը:

«Թուրքիայի նախագահը շարունակում է պնդել, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքը արդեն կայացած իրականություն է եւ Անկարան դրանից չի հրաժարվի:

Մյուս կողմից վատթարանում է Թուրքիայում տնտեսական իրավիճակը, այդ թվում նաեւ ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում, որոնք կիրառվել էին ամերիկացի բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի պատճառով, որին մեղադրում են թուրք կրոնական գործիչ Ֆեթուլա Գյուլենին աջակցելու մեջ», - նշեց նա:

Սաֆրաստյանի խոսքով՝ ԱՄՆ նախագահը հմտորեն կարող է օգտվել հարաբերություններում լարվածությունից իր քաղաքական նպատակների համար: «Ամերիկացիները զիջումների չեն գնա Թուրքիայի համար, որը մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից տնտեսական, քաղաքական եւ ռազմատեխնիկական տեսանկյունից», - բացատրեց նա:

Փորձագետն ընդգծեց, որ երկրների միջեւ աշխարհաքաղաքական եւ ռազմավարական համագործակցության առումով իրավիճակը փոխելու իրական նախադրյալներ չկան: «Թուրքիան ՆԱՏՕ-ի նվիրյալ անդամ է եւ չի պատրաստվում փոխել աշխարհաքաղաքական վեկտորը: Դժվար թե, Թուրքիայի  ղեկավարությունը Ռուսաստանի հետ քննարկում է, որն, իհարկե, օգտվում է լարվածությունից տարածաշրջանում իր ազդեցությունը ամրապնդելու համար, միության ստեղծումը որպես Արեւմուտքի հետ համագործակցության այլընտրանք: Մյուս կողմից, ԱՄՆ-ն Թուրքիային դիտարկում է որպես սեփական անվտանգության կարեւոր գործոն», - հավելեց թուրքագետը:

Նա ընդգծեց, որ Անկարան, գնալով սրման  ԱՄՆ-ի հետ, փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, օգտվելով, նաեւ, Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների սրումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ