News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը բացառել է փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի հետ կոալիցիոն կառավարությունում աշխատանքը շարունակելու հնարավորությունը  վերջինիս մասնակցությամբ տեսանյութի հետ կապված սկանդալից հետո, հաղորդում է  APA-ն:

Սպասվում է, որ տեղական ժամանակով 11:00-ին Կուրցը կհանդիպի փոխկանցլերի հետ՝ «նրա ապագան» քննարկելու համար:

Ավելի վաղ  Spiegel եւ Sueddeutsche Zeitung հրատարակությունները իրենց տրամադրության տակ հայտնված տեսագրությանը վկայակոչելով հաղորդել էին, որ 2017-ին Շտրախեն ենթադրյալ ռուսաստանցի Ալյոնա Մակարովայի հետ քննարկել է իր կողմից Kronen Zeitung թերթի գնման հնարավորությունը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում օգնություն ստանալու համար:

Բացի այդ հրատարակությունները նշել են, որ հանդիպմանը քննարկվել են նաեւ այլ գործարքներ, որոնք կնքելու դեպքում Մակարովան կարող էր պետական գործարքներ ստանալ՝ Ավստրիայի ազատության կուսակցությանը ցուցաբերած օգնության դիմաց, որի ղեկավարը Շտրախեն է:

Ավստրիայի Գերագույն դատախազությունը հայտնել է, որ կստուգի այդ տեսագրությունը:

Welt թերթն իր հերթին նշել է, որ խոսակցությունը, որի հատվածները հայտնվել են ԶԼՄ-ի տրամադրության տակ, տեւել է 6 ժամ, ընդ որում այսպես կոչված ռուսաստանցի կինն ընդամենը խայծ է եղել, հավելելով, որ ըստ ամենայնի, տեսագրված հանդիպումը թակարդ է եղել: Նույն կարծիքին է նաեւ Spiegel-ը, որը պարզաբանում է, որ վիլլայում, որտեղ քննարկվել են բազմամիլիոն գործարքները, տեղադրված են եղել մի քանի թաքնված տեսախցիկներ: Սակայն անհայտ է մնում, թե ով եւ ինչ նպատակով է թակարդ ստեղծել փոխկանցլերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ