News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Les Cinemas Gaumont Pathe կինոթատորնների ցանցը  Շվեյցարիայում նոր կինոթատրոն է բացել, որտեղ հանդիսատեսը կարող է երկտեղանի մահճակալներում, այլ ոչ թե ավանդական աթոռներում ֆիլմ դիտել, գրում է 20 Minuten-ը:

Հրատարակությունում պատմել են, որ Շպրայտենբախ կոմունայի Pathe կինոթատրոնում VIP-Bedroom է հայտնվել, որն ունեն կարգավորվող գլխակալներ, բարձեր եւ մահճակալին կից փոքր պահարաններ: Բացի այդ մուտքի մոտ այցելուներին հողաթափեր են տալիս:

Կինոթատրոնի ղեկավարությունն ընդգծել է, որ  անկողինը փոխվելու է յուրաքանչյուր սեանսից առաջ:

VIP-Bedroom-ի այցելությունը կարժենա 49 շվեյցարական ֆրանկ, այդ գնի մեջ է մտնում ոչ միայն ֆիլմի դիտումը, այլեւ անվճար նախուտեստը եւ ըմպելիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ