News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգից կինը, որը մահացու ելքով շղթայական ավտովթարից հետո կալանավորելու ժամանակ նկարներում ժպտացել է, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, հաղորդում է Fox News-ը:

Անջենեթ Ուելքի գործը հայտնվել է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, իսկ կալանքի ժամանակ նրա ժպիտը զայրույթի եւ դատապարտման է արժանացել:

Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 10-ին Մերիսոն շրջանում: Արդյունքում մահացել է 60-ամյա Սանդրա Կլարկսոնը:

FOX35 Orlando հեռուստաալիքը ցույց է տվել արտասվող 45-ամյա Ուելքին, որը ներողություն է խնդրում զոհի ընտանիքից:

«Ես իսկապես ցավում եմ: Եթե ես կարողանայի փոխել այն, ինչ տեղի է ունեցել ձեր մոր հետ, ես առանց տատանվելու կանեի այդ», - ասել է նա:

Ուելքին մեղադրել են վտանգվոր իրավիճակ ստեղծելու մեջ, ինչը մահացու ելքով շղթայական վթարի է հանգեցրել: Ոստիկանության տվյալներով՝  պատահարի ժամանակ ալկոհոլի մակարդակը նրա արյան մեջ գրեթե երկու անգամ գերազանցել է նորման: Բացի այդ պատահարի ժամանակ նա հեռախոսով է խոսել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ