News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այս գիշեր զանգահարել են ինձ եւ զգուշացրել՝ եթե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաբերյալ բան հայտարարես՝ ընտանիքդ կոչնչացնենք։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

«Քնած էի, երրորդ զանգից արթնացել եւ մտածել եմ, որ այդ ժամին զանգել են, ուրեմն ինչ–որ բան է պատահել, հարցրել են՝ Իսագուլյանը դու ես, ասել եմ՝ այո: Ասել են, եթե  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաբերյալ էլի բան հայտարարես, ընտանիքդ կոչնչացնեք։ Հարգանքով ասել եմ, էս ինչի տղա, տեղդ ասա գալիս եմ, որից հետո անջատել է հեռախոսը»,– ասաց նա։

Ըստ Գառնիկ Իսագուլյանի, այնուհետեւ հեռախոսն անհասանելի է եղել, հետո կին է պատասխանել, ով ասել է, որ իրեն մոտեցել են, հեռախոսն են խնդրել՝ հիվանդանոց զանգելու պատարվակով, իբրեւ իրենցը լիցքը նստել է, խոսել են ու հեռացել։

Իսագուլյանը նշեց, որ զանգահարել է ոստիկանություն, որն անմիջապես արձագանքել եւ եկել են տուն: Նաեւ ԱԱԾ է զանգահարել, որտեղ ընդունարանում կարծես թե հերթապահ չի եղել։ «Արդեն հայտնի է, որ կինը «Սանիտեքի» աշխատակցուհի էր, ոստիկանությունը հայտնաբերել է նրան, հարցաքննել են եւ այժմ էլ քննչական գործողություններ են ընթանում։ Ես այս մասին չէի հայտնի, սա արդեն երկրորդ անգամ է։ Առաջին անգամ թավշյա հեղափոխությունից հետո իմ եւ եղբորս կնոջ անունով խանութ կա, որտեղ աշխատում է  եղբայրս, գիշերը ուղղորդվող ռումբով պայթեցրել էին խանութը, եղբայրս մեջը,  այն ժամանակ տարբեր ծառայությունների խնդրանքով հարկ չհամարեցի բարձրաձայնել, հետո մեկ տարի տեւած քնչական գործողություններից հետո հայտնեցին, որ չեն հայտնաբերել պայթեցնողին, եւ գործը կասեցվում է, սա էլ որ եղավ, որոշեցի, որ հայտարարություն չես անում, ապա  շարունակվում է»,– ասաց նա, հավելելով, որ իրեն ահաբեկել էին, որ եթե շարունակես Նիկոլի նկատմամբ քո պահվածքը՝ կվերացնենք:

Իսկ թե ինչն է պատճառը նման սպառնալիքի, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ ինքը հայտարարել է, որ եթե Արցախի նախագահների միջնորդությունը Արցախի առաջին նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ չի հարգում դատախազը, ապա ինքն ավելի վատն է, քան թուրքը եւ «հայացքը այդ պահին որեւէ ձեւով չէր տարբերվում Սաֆարովի հայացքից, որը գիշերը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին»։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանո՞ւմ է  իր արարքի հետեւանքները ու դրանից հետո ասում է՝ ես կպայքարեմ, որ Ղարաբաղը նստի  բանակցությունների սեղանի շուրջ, եթե Ղարաբաղը ծախում է՝ սա ծախելու քայլերից մեկն»,– ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Այս առնչությամբ, ոստիկանությունից հայտնել են, որ քննություն է կատարվում:

Տպել
Ամենաշատ