News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

List.am կայքում, որտեղ գնում, վճառվում են տարբեր ապրանքներ, կարելի է հանդիպել նաեւ՝ վաճառում եմ ոզնի, աղվես, արծիվ, բվեճ եւ այլ կենդանիներ։

Այս առնչությամբ,  NEWS.am–ի հետ զրույցում կենդանաբան Մանուկ Մանուկյանն ասաց. «Ոչ ոք իրավունք չունի բնությունից կենդանի բռնել եւ վաճառել, նման իրավունք չկա, սակայն բռնում են, բացի այդ, երբեմն հանդիպում են կարմիրգրքային կենդանիների վաճառքի»:

Ըստ նրա, մարդիկ անտեղյակ են, որ իրավունք չունեն նման կենդանիներ որսալ եւ վաճառել, վայրի կենդանիներ որսալու վերաբերյալ  օրենք չկա. «Անգամ կարմիգրքյան կենդանիներ են հանդիպում. մենք ունենք ոզնու երկու տեսակ, որից մեկը կարմիրգրքային է, չի բացառվում, որ նաեւ այս ոզնին վաճառեն։

Մի երկու տարի առաջ հենց նույն կայքում հանդիպեցի՝ վաճառվում է մորուքավոր անգղ հայտարարությանը, այս թռչունը Կարմիր գրքում է գրանցված, երբ զանգեցի նշված համարով, ասացին, որ բաց են թողել բնություն, սակայն իրականում այդ թռչունի ճակատագիրն անհայտ մնաց»,– ասաց Մանուկ Մանուկյանը։

Ըստ նրա, տեսչությունը տուգանում է, երբ կարմիրգրքյան կենդանի են որսում, ինչ տարբերություն, սա եւս որս մի տեսակ է եւ պետք է տուգանվի՝ բռնելու թույլտվություն չկա։

«Տարբեր թակարդներ են դնում, որտեղ կարող են նաեւ կարմիրգրյքյան կենդանիներ ընկնել։ Այս առումով եւս կենդանի բռնել–վաճառելը վտանգավոր է. սա որսագողության վատ ձեւերից մեկն է։ Դրա դեմ պայքարելը շատ ավելի անհրաժեշտ է, քան որ ցանկանում են համատարած որսն արգելել։ Եթե համատարած որսը արգելեն, կարող է այս կարգի որսագողությունն ավելանա, որն ավելի մեծ վնաս կհասցնի բնությանը»,– ասաց կենդանաբանը։

Տպել
Ամենաշատ