News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երեւանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ժամը 07:00-ին, եւ կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։ Մետրոպոլիտենը միշտ աշխատել եւ աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ եւ անխափան»:

Տպել
Ամենաշատ