News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ Սիլվարդ Խ.-ն մայիսի 17-ին դիմել է ոստիկանություն եւ հայտնել է, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաներում Չարենցավան քաղաքի 3-րդ դպրոցում իր թոռանը՝ 15-ամյա Ս. Խ-ին, Չարենցավանի 3-րդ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Գեւորգ Ե.-ն բռունցքներով մի քանի անգամ հարվածներ է հասցրել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Սիլվարդ Խ.-ն հայտնել է, որ ուսուցիչը հարվածել է գլխին եւ մեջքին։ Երեխան սովորում է նշված դպրոցի 8-րդ դասարանում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Ամենաշատ