News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են գործել իրենց կարգավիճակի սահմաններում եւ ցուցաբերել զսպվածություն դատարանի վարույթում գտնվող գործով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող դատական վարույթի հետ կապված գործընթաները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ գրասենյակը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հաշվի առնելով այդ իրադարձությունների զարգացման ընթացքը՝ Պաշտպանը հարկ է համարում արձանագրել.

1. Երկրում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից յուրաքանչյուրը պետք է հարգանքով վերաբերվի մյուսին եւ առաջնորդվի միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:

2. Դատական արդյունավետ իշխանությունը պահանջում է դատարանի եւ դատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ուգործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որեւէ այլմեկից կամ անձից: Օրենքը դատարանին պարտավորեցնում է անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերել՝ անկախ քննվող գործի բնույթիցկամ ցանկացած այլ ճնշումից կամ ճնշման փորձից: Պետք է հստակ գիտակցել, որ դատավորի կողմից քննվող գործը կամ նրա քննությանը ներկայացված հարցը միշտ կոնկրետ է, որի լուծումըպետք է տա ինքը դատարանը՝ հիմք ընդունելով հենց այդ կոնկրետ գործի հանգամանքները։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենքով նախատեսված իրավական պատշաճ ընթացակարգի շրջանակներում։

3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նպատակային դիտարկումը ցույց է տալիս, որ համացանցում ու հատկապես սոցիալական ցանցերում բարձր է անհանդուրժողականությունը, հնչում է ատելության խոսք, առկա են սպառնալիքներ ու անգամբռնության կոչեր։

4. Հանրային պաշտոն զբաղեցնող եւ հանրային գործունեություն ծավալող անձինք հատկապես պարտավոր են խստորեն պահպանելերկրի Սահմանադրությամբ, օրենքներով կամ իրավական մյուս ակտերով իրենց վերապահված իրավական կարգավիճակիսահմանները եւ սեփական վարքագծի օրինակով նպաստել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հարգանքիերաշխավորմանը: Խնդրում եմ բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն՝ ելնելով դատական վարույթի բնականոն ընթացքի եւ համերաշխություն ապահովելու անհրաժեշտությունից»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ կարծիք հայտնելով, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատավորը փոխելու է, քանի որ ենթարկվում է ճնշումների:

«Չի կարելի թույլ տալ, որ Երեւան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ եւ 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:

Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը եւ պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել: Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»,-գրել էր Հայկ Սարգսյանը՝ տարածելով «Դեմ եմ Հանրապետականին» էջի կոչը:

Տպել
Ամենաշատ