News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Համբուրգում մայիսի 8-ին տեղի ունեցած Online Marketing Rockstars փառատոնի ժամանակ իր ելույթի ժամանակ հայտնի Bahlsen ընկերության ժառանգորդուհի 25-ամյա Վերենա Բալզենը հայտարարել է հետեւյալը.

«Այո, ես կապիտալիստ եմ: Այն ամենն, ինչ ինձ պետք է, գումար աշխատելն ու ստացված շահաբաժնից զբոսանավեր գնելն է»,- հաղորդում է DW-ը:

Նրա հայտարարությունը զայրույթ է առաջացրել:

Աղջկան հիշեցրել են, որ իր տոհմի կարողության հիմքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Bahlsen գործարանի «ճորտական» կարգավիճակում գտնվող աշխատողներն էին: 

Bild-ի հետ զրույցում Վերենան ասել է, որ պատասխանատվություն չի կրում իր ծնունդից առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար:

«Ես այդ ժամանակ չկայի, մենք նրանց վճարել ենք նույնքան, որքան գերմանացիներին և լավ ենք վերաբերվել նրանց: Ամաչելու ոչինչ չկա»,- ասել է նա:

Գերմանական խոշոր կորպորացիաների եւ ընկերությունների կողմից հարկադիր աշխատանքը գաղտնիք չէ. տարբեր գնահատականներով՝ Երրորդ ռեյխի ժամանակ մոտ 13 մլն մարդ է ստիպված եղել աշխատել: Bahlsen-ը եւս բացառություն չէր. համարվում է, որ 1941-1945 թվկաններին Հանովերում մոտ 200 «ճորտական» կարգավիճակում գտնվող աշխատողներ էին աշխատում, հիմնականում՝ ուկրաինացի կանայք:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել