News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեզ փորձում են համոզել, որ դատարանները անկախ են ու դատավորը ինքնուրույն է որոշել Քոչարյանին ազատ արձակել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Շատերը հավատում են դրան (առանց հավատի հասարակություն չես կառուցի), չնայած նրան, որ ակնհայտ է, որ եղել է պայմանավորվածություն ու Փաշինյանը Բակո Սահակյանի հետ խոսել է երաշխավորագիր տալու կապակցությամբ եւ այլն։ Սակայն միֆերը շարունակվում են։

Պարզ էր, որ Քոչարյանի խափանման միջոցի փոխելու պատասխանատվությունը Նիկոլը պետք է Արցախի վրա դներ, կամ էլ ծայրահեղ դեպքում Սահմանադրական Դատարանի վրա, բայց ժամանակը քիչ էր հարցն միայն Սահմանադրական Դատարանում լուծելու համար։ Սկզբից, որպես նախապատրաստական աշխատանք, սահմանադրական դատարանի որոշումը եղավ, հետո Արցախի նախագահների սցենարը իրագործվեց։

Դեմքը փրկելու խնդիրն է դրանով լուծվում։ Մթնոլորտն այնքան էր շիկացել, որ Քոչարյանի ազատ արձակելը Փողոցը չէր ընդունի, դրա համար պետք էր նման ներկայացում բեմադրել։

Օրերս Նիկոլը պետք է Պուտինի հետ հանդիպի, կամ էլ չհանդիպի։ Նիկոլը ընտրեց հանդիպելու տարբերակը։ Որքան պարզ է իրավիճակը, այնքան ենթադրությունների քանակը՝ շատ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ