News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը սխալ է:

«ԵՄ-ն կարծում է, որ Իրանի վրա առավելագույն ճնշումն արդյունավետ չի լինի»,- հաղորդում է IRNA-ն՝ վկայակոչելով Մաասի՝ Passauer Neuen Presse-ին տված հարցազրույցը:

«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը հուսալի միջոց է՝ խոչընդոտելու Իրանին միջուկային զենք ստեղծելու հարցում»,- հավելել է գերմանացի նախարարը՝ նշելով, որ Իրանն առանց որեւէ թերության պետք է կատարի իր պարտավորությունները: 

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Հայկո Մաասը հայտարարել էր, որ հանդիպման ժամանակ քննարկել են Թեհրանի վրա Մոսկվայի հնարավոր ազդեցությունը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ