News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում Flixbus ընկերությանը պատկանող ավտոբուսում երեխա է ծնվել, հաղորդում է Life-ը:

Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 03:30-ին: Ուղեւորներից մեկը մոտեցել է վարորդներին եւ հայտնել, որ իր կինը ծննդաբերում է:

Վարորդներն առաջին հերթին կապ են հաստատել արտակարգ իրավիճակների ծառայության հետ եւ հայտնել, որ կպասեն փրկարարներին:

Life-ին ռուս զբոսաշրջիկներից մեկը հայտնել է, որ ավտոբուսում գտնվող մարդիկ քնած են եղել այդ պահին, իմանալով դեպքի մասին՝ հանգիստ են արձագանքել եւ պարզապես դուրս են եկել ավտոբուսից:

5 րոպե անց հրշեջ ծառայության մեքենա է մոտեցել, իսկ կԵս ժամ անց հրշեջ ծառայության աշխատակիցը երեխան ձեռքին դուրս է եկել ավտոբուսից:

Նորաթուխ մայրիկին մոտակա հիվանդանոց են հասցրել:

Ուղեւորները կանխատեսումներ են արել, թե ինչպես կանվանեն երեխային՝ Ավտոբուսինա, միսս Ֆլիքսբուս կամ Ուազա: 

Ավելի ուշ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ աղջկան Զենեպ են անվանել:

Flixbus ընկերությունն իր գոյության 6 տարիների ընթացքում ավելի քան 100 մլն ուղեւոր է տեղափոխել 300 հազար ուղղություններով, սակայն նման դեպքի հետ առաջին անգամ էր բախվում:

Որպես հաճելի բոնուս՝ Զենեպը մինչեւ 18 տարեկանը լրանալն անվճար կերթեւեկի:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ