News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փողոցային ճնշումը խաթարում է ժողովրդավարական հասարակության, այդ թվում արդար եւ ազատ դատաքննություն վարելու հիմքերը: Այս մասին հյտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը:

Հայտարարությունում ասվում է.

«Հրապարակվեց Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով:

Հակառակ դատարանի նկատմամբ բացահայտ եւ դատապարտելի ճնշումների, վերջին օրերին ահագնացող հանրային լարվածությանն ու անհանդուրժողականության մթնոլորտի ուղղորդվող շիկացմանը՝ ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանի եւ ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությունը, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրեց։

Հավատալով, որ դատարանը հավատարիմ կմնա անկախ եւ ճնշումներից զերծ որոշում կայացնելու իր սահմանադրական հանձնառությանը՝ այդուհանդերձ, դատապարտում ենք արդարադատությունը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպք՝ դրանք դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի հաստատմանն ու ամրագրմանն դեմ ուղղված քայլ։

Փաստում ենք, որ այս օրերին արձանագրված փողոցային ճնշումը խաթարում է ժողովրդավարական հասարակության, այդ թվում արդար եւ ազատ դատաքննություն վարելու հիմքերը եւ գտնում, որ գործադիր իշխանությունը պարտավոր է հետեւողական միջոցներ ձեռնարկել եւ երաշխավորել պետական իշխանության առանձին մարմինների անխափան գործունեությունը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մերժում եւ դատապարտում է հայկական զույգ պետությունների համերաշխությանն  ուղղված, արհեստական բաժանարարներ եւ պառակտիչ տրամադրություններ արթնացնող որեւէ դրսեւորում՝ ցանկացած կողմից։ Դաշնակցությունն իր ողջ կարողականությամբ պայքարելու է եւ թույլ չի տալու  ցանկացած ոտնձգություն՝ ուղղված ազգային միասնականությանը։

Մեր հավաքական պարտականությունն ու պատասխանատվությունն է ավելի քան  միասնական լինել,  ամրացնել ներհասարակական համերաշխությունը՝ դիմագրավելու արտաքին եւ ներքին մարտահրավերները, լուծելու մեր համազգային անվտանգության խնդիրները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ