News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու դատարանի որոշումից հետո դատարանի բակում նրա դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթ են իրականացրել: Նրանք նախ փակել են Մյասնիկյան պողոտան, ապա քայլերթով հասել են Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք են անցկացնում:

Այդ ընթացքում միջադեպ է գրանցվել: Ազատության հրպարակում ցուցարարները հարձակվել են ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի վրա, սկսել վանկարկել «դավաճան»: Ոստիկաններին հաջողվել է հանդարտեցնել ակցիայի մասնակիցներին: Հրանտ Մարգարյանը, որը երեխաների հետ էր, հեռացել է: Նրան ուղեկցում էին մի քանի մարդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատարանն այսօր Ռոբերտ Քոչարյանի համար որպես խափանման միջոց է համարել երաշխավորություննը: Նրան ազատելու երաշխավորությամբ հանդես էին եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Մութաֆյանի արարքի որակման ամենախիստ տարբերակն են ընտրել, իսկ «Հայելիի» դեպքում՝ ամենամեղմը. Վարդեւանյան
Նրա խոսքով` միջադեպը նկարահանած Սարգիս Օհանջայանին առաջադրած մեղադրանքը զարմանալի է…
Եղբորս երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորս. Լեւոն Քոչարյան
Երեխաներն էին ուզում գնալ, ինչ-որ խնդիր եղավ, չթողեցին…
Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը ժամ առաջ պետք է ազատ արձակվեն. փաստաբան
Փաստաբանը վերահաստատեց իր այն պնդումը, որ կալանավորված ակտիվիստները քաղբանտարկյալներ են...
Մարդիկ պարզ ու պրիմիտիվ են գործում, ուղղակի ամոթ է. Լեւոն Քոչարյանը՝ Հրայր Թովմասյանի հետ կապված քրգործի մասին
Սեպտեմբերի 4-ի որոշումն էլ երեւի նրանց համար վերջնական կետն էր, երբ հասկացան, որ ՍԴ-ն չի ենթարկվում իրենց…
Նարեկ Մութաֆյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց
Մութաֆյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանում վիճարկում են ակտիվիստի կալանավորման իրավաչափությունը...
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» ԲԿ–ից
Ռոբերտ Քոչարյանը կազդուրվել է եւ լավ ինքնազգացողություն ունի...