News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունաստանը վրեժխնդրություն չի պահանջում Պոնտոսի հույների համար, մենք արդարություն ենք պահանջում: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պոնտիացի հույների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հանդիպումը տեղի է ունեցել ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ, երբ հարյուր հազարավոր հույներ սպանվեցին Թուրքիայում:

«Այն, ինչ տեղի է ունեցել 1914 եւ 1923 թվականների միջեւ, հայտնի է բոլոր հույներին: Դա խորը վերք է հելլինիզմի մարմնի վրա: Հարյուր հազարավոր քրիստոնյա հույներ աքսորվեցին, դժվարություններ վերապրեցին: Նրանցից շատերը կազմակերպված բռնության զոհ դարձան: Դա հաստատվում է պատմական վկայություններով եւ գրություններով»,- ասել է Ցիպրասը:

Նրա խոսքով՝ դա ցնցող մարդկային ողբերգություն է:

«Կհամարձակվեմ ասել, որ այն կճանաչեն մեր հարեւաները, քանի որ պատմության ճանաչումը լավ դաս է ապրելու համար»,- ասել է Ցիպրասը:

Ցիպրասը հայտնել է, որ մտադիր է կառավարության անդամների եւ պոնտիական կազմակերպությունների մասնակցութամբ հանձնաժողով ձեւավորել:

Բացի այդ, Սալոնիկում Արիստոտելի անվան համալսարանում հնագիտության եւ պատմության ֆակուլտետներում պոնտական հետազոտությունների ամբիոն կհիմնվի:

Ցիպրասը նաեւ հայտնել է, որ կիրակի երեկոյան խորհրդարանի շենքը կլուսավորվի պոնտական հելլինիզմի գույներով՝ կարմիր եւ սև:

Նշենք, որ Հունաստանում մայիսի 19-ին նշում են պոնտացի հույների ցեղասանության հիշատակը: Տարբեր տվյալների համաձայն՝ ցեղասպանության զոհ է դարձել 350 հազարից մինչեւ միլիոն հույն:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ